«Ջոսի Մհերը», որ օգտվելով առիթից՝ հանրությանը սկսել է ներկայանալ որպես Մհեր Ավետիսյան, շարունակում է  ցուկերբերգյան տիրույթում սեփական անձի գովազդը կազմակերպել՝ պարբերաբար սարքովի կլիպներ «փոստ» անելով յուր էջում: Օրերս մի «մենախոսություն» էր հրապարակել, որտեղ փորձել էր ապացուցել, թե իբր հայաստանյան քաղաքական ուժերն ու գործիչներն այլևս սնանկ են՝ հընթացս «աշխարհաքաղաքական բևեռների հակասությունների թատերաբեմ» դարձած Հայաստանի անվտանգության և ապագայի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելով։ Պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել, որ ֆինանսական զանազան մախինացիաների մեջ թաթախված այս խաբեբան սկսել է բարձր մատերիաներից խոսել ու «շպիոն Օնիկ» լինելով՝ ինք զինք որպես փրկիչ ներկայացնել… 

 

Հիմա գանք Ջոսի Մհերի դատարկ թեզերին, որ պարզ տաֆտալոգիա  են՝ այստեղից-այնտեղից պլեճած ու որպես սեփական մտքի արգասիք մատուցված միամիտներին՝ նրանց հերթական անգամ կործանարար թարթափը գցելու ու «կոտրած տաշտակի առջև կանգնեցնելու»: 

 

Պնդելով, որ քաղաքական դաշտում բոլորն  իրենց այլևս սպառել են, Մհերը, մասնավորապես, կոչ է արել համախմբվել գաղափարի շուրջ, և այդ գաղափարը, ըստ նրա, հայոց պետականության պահպանումը, ամրապնդումն ու հարատևումն է, այն սերունդներին ժառանգելը: Փորձելով իբր բացատրել, թե հատկապես ինչ նկատի ունի՝ «Ջոսի Մհերը» իր դատակաբանությամբ համը հանել է՝ միանգամայն պատկերացնելի դարձնելով սեփական նեղմտության անհուն խորքը: Միաժամանակ նա կոչ է արել քննարկումներ սկսել այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է պահպանել հայոց պետականությունն այս տարածաշրջանում, որը դարձել է աշխարհաքաղաքական բևեռների հակասության թատերաբեմ: 

 

Փաստորեն՝ այս մարդն ինքն իրեն վախճանված Հենրի Քիսինջերի տեղն է դրել՝ կարծելով, թե այնպիսի արժանի, բանիմաց մեկն է, որի հետ իսկապես արժե նման մասշտաբների ու կարևորության հարցեր քննարկել: Պատկեացնո՞ւմ եք՝ մարդ որքան դատարկամիտ վաշխառու պետք է լինի, որ դուքյանչի լինելով հանդերձ՝ ինքն իրեն այսքան մեծ մի բան երևակայի: Դե ասա՝ գնանք, մեռնենք էլի, որ հայոց պետականության ապագայի հարցը պետք է «Ջոսի Մհերին» թողնվի… Պարզ է, չէ՞, որ եթե պետականություն ունենայինք, ապա «Ջոսի Մհեր» հորջորջվող այս անդուր արարածը քաղաքական հավակնություններ չէր ներկայացնի՝ բավարարվելով ասենք սեփական սննդի օբյեկտի ճաշացանկին առնչվող հարցերի՝ «պովռների» նեղ միջավայրում կազմերկվող քննարկումներով:  

 

Բարի ախորժակ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել